Երեկ Գյումրին թիկունքով շրջվեց և նկատելու չտվեց վիժվածքին. Միքայել Մինասյան
- Jun 10, 2021
- 1 min read

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը: Երեք տարի առաջ Նիկոլը Գյումրիից սկսեց քայլել, իսկ երեկ գյումրեցիները մերժեցին վիժվածքին: Ես չգիտեմ, թե «հայրաքաղաքն» ում կընտրի, բայց որ Նիկոլին մերժել է, դա ակնհայտ երևաց երեկվա դատարկ հրապարակից։
Ընտրարշավի հենց սկզբից կապիտուլյանտն ընտրել էր մարզեր, որտեղ համեմատաբար տանելի վարկանիշ ունի՝ գոնե ԱԱԾ-ն այդպես էր իրեն զեկուցել։ Եվ նրան թվաց, թե այս մարզերում կստանա զանգվածային պաշտանմունքի տեսարաններ, լսարան, որը կողջունի իր գոռգոռոցը, կճղճղա իր հետ միասին, կթելադրի ընտրարշավի տրամադրությունը։ Այդ իմաստով ծրագրված եռօրյա տրիումֆը իր գագաթին պիտի հասներ հենց Գյումրիի հրապարակում։ Բայց դարձավ տոտալ ֆիասկո։
Երեկ Գյումրին թիկունքով շրջվեց և նկատելու չտվեց վիժվածքին։
Երեկ նրան միայն մեկ բան հաջողվեց՝ Շիրակի մարզում չհանդիպել գերեվարված շիրակցիների հարազատներին։
Շատ հանգիստ, առանց խղճի խայթի ուղղակի արհամարհեց այդ մարդկանց։ Մարզ, որտեղից գերիների առնվազն մեկ երրորդն է։ Ընտանիքներ, որոնք ամեն օր աղոթում են իրենց երեխաների համար։ Իսկ երեկ ոչ նրանք կային, ոչ այդ թեման։ Նիկոլին հաջողվեց գնալ գերիների ծննդավայր, կապիկություն անել, անտեսել նրանց, արհամարհել ընտանիքներին և առհասարակ այդ թեման ու հեռանալ։ Այ դա վիժվածքին հաջողվեց»։


























Comments