Գյումրու ՏԻՄ ընտրություններին հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Updated: Oct 18, 2021

Գյումրիում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Հաղթել է «Բալասանյան» դաշինքը։
Պատկերը հետևյալն է.
«Բալասանյան» դաշինք- 5676 ձայն կամ 41%
ՔՊ - 4370 ձայն կամ 31%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1715 ձայն կամ 13%
ՀՀԿ - 5.5%
Այսօր Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ամենացածր մասնակցությունը:
Շիրակի մարզի Գյումրի համայնքում պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։























Comments