top of page

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Oct 22, 2021
1 min read


Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։


Այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմանում, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:

Ըստ նախնական տեղեկության՝ նա փորձել է ինքնասպան լինել: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page