Գյումրիում «Ford Transit»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Sep 30, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 88-ամյա Հակոբ Սահակյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments