Գյումրու ավագանու ընտրությանը կմասնակցի նաև «Հայրաքաղաք» դաշինքը
- Sep 10, 2021
- 1 min read

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մասնակցելու է Գյումրու ավագանու ընտրությանը «Հայրաքաղաք» դաշինքով։ Դաշինքը կազմված Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից։ Լևոն Բարսեղյանը լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․
«Էրթա՞մ ձեզի համար դաշինք բերեմ։
«Հայրաքաղաք» դաշինք․ Ռամկավար Ազատական կուսակցություն և «Ժառանգություն» կուսակցություն։
1. Լևոն Բարսեղյան 2. Հովիկ Կարապետյան 3. Հասմիկ Պետրոսյան
Թղթերը հանձնվում են շաբաթ օրը»։
Comments