top of page

Գյումրու ավագանին համայնքապետ ընտրեց

Nov 1, 2021
1 min read


Ավարտվեց Գյումրու համայնքապետի թեկնածուի ընտրությունը։ Կարևոր է նշել այն, որ «Զարթոնք», «Հանրապետական» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամները դեմ քվեարկեցին «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանին։


Սակայն կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետաքրքիր է, որ «Բալասանյան դաշինքից» ավագանու մեկ անդամ՝ Վահան Հունանյանը, չմասնակցեց քվեարկությանը, սակայն ընդհանուր 24 ձայնով Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Վարդգես Սամսոնյանի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։


Նշենք, որ վագանու անդամների թիվը 33 է, համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:


 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page