top of page

Հայաստանում կբացվի Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչություն

Oct 11, 2021
1 min read


Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը: Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը` կարևորելով նաև պետքարտուղարի նշանակալի ներդրումն այդ գործում:


«Մենք բարձր ենք գնահատում անցյալ տարի հայ ժողովրդին պատուհասած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հնչեցրած ուղերձները, ինչպես նաև մարդասիրական օգնությունն Աշոցքի հիվանդանոցին»,- նշել է նախագահ Սարգսյանը:


Նախագահը վերահաստատել է Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու՝ Հայաստանի շահագրգռությունն ու հանձնառությունը՝ նշելով, որ այդ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:


Հայաստանի նախագահը ողջունել է Երևանում Առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սրբազան քահանայապետի որոշումը, որը պաշտոնապես կբացվի շուտով և որը ևս մեկ անգամ փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը: Նախագահ Սարգսյանը և կարդինալ Պարոլինը խոսել են նաև մշակութային փոխգործակցության մասին: Զրուցակիցներն ընդգծել են Հռոմի կաթոլիկ, Հայաստանյայց առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու ամուր կապը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page