Հաագայի Խաղաղության պալատում կանցկացվեն լսումներ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով
- Oct 14, 2021
- 1 min read

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով․ գրել է 1lurer.am-ը։
Այսօր տեղի կունենա բանավոր փաստարկների առաջին փուլը: Դատական նիստը վարելու է դատարանի նախագահ Ջոան Է. Դոնոհյուն։


























Comments