top of page

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Jul 9, 2021
1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Այնթապ) և պարզել, որ այստեղ կոպտորեն խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:



Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույց, լվացարաններ՝ հոսող տաք և սառը ջրով, հանդերձարան և այլն) չի բացառվել արտադրական գործընթացների ժամանակ խաչաձև աղտոտումը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամաս կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: Տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ վերացվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) արտադրական գործունեության կասեցումը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման հիմքով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page