ՀՀ գրեթե բոլոր մարզերում իշխանության ներկայացուցիչները հացկերույթներ են կազմակերպում. «Փաստ»
Jul 3, 2021
1 min read

«Այս օրերին բավական ակտիվ հետընտրական «շարժի» մեջ են իշխանության մարզային պատգամավորներն ու իշխանական ուժի մարզային ներկայացուցիչները։ Տեղերից պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մարզային «կերուխումներն» ու երեկոյան «փարթիները» շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
«Փաստ» թերթը հայտնում է, որ այս օրերին ՀՀ գրեթե բոլոր մարզերում իշխանության ներկայացուցիչները տարբեր ֆորմատների հացկերույթներ են կազմակերպում՝ «հացի սեղանների» շուրջ շնորհակալություն հայտնելով իրենց համար աշխատած մարդկանց։ Ընդ որում, «շնորհակալության» արժանացող շրջանակները տարբեր են. մի օր՝ երիտասարդներ, հաջորդ օրը՝ ինչ-որ ոլորտի, մեկ այլ օր՝ ուրիշ ոլորտի ներկայացուցիչներ, ու այդպես շարունակ»,-գրում է թերթը։























Comments