Ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը, նա 63-ամյա բժիշկ է
Jul 12, 2021
1 min read

Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Acento լրատվականին։ Այս մասին հայտնել է Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլը։ «Երբ բանդիտների գործողությունը կասեցվել է, առաջին մարդն, ում նրանք զանգահարել են, էմանուել Սանոնն է եղել», - ասել է ոստիկանության գլխավոր տնօրենը և նշել, որ հանցագործության դրդապատճառները քաղաքական են եղել:
Ձերբակալվածը Հայիթիի 63-ամյա քաղաքացի բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնն է։























Comments