ԱՄՆ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Հայիթի նախագահի սպանությունից հետո
Jul 16, 2021
1 min read

Նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Հայիթի: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNBC-ն:
«Մենք ԱՄՆ ծովային հետևակայիններ ենք ուղարկում մեր դեսպանատուն՝ բացառապես աշխատակազմի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն Հայիթի ԱՄՆ զորքեր ուղարկելու գաղափարը այս պահին օրակարգում չկա»,- ասել է Բայդենը:
Հայիթիի պաշտոնյաներն անցյալ շաբաթ խնդրել էին ԱՄՆ-ին զորքեր տեղակայել նախագահի սպանությունից հետո՝ Կարիբյան երկրում կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության համար:























Comments