Ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտնել են՝ որն էր Հայիթիի նախագահի վրա հարձակման նպատակը
Jul 9, 2021
1 min read

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Այս մասին գրում է Nouvelliste թերթը՝ հղում անելով գործի քննությանը մասնակցող դատավորին:
Ըստ վերջին տվյալների՝ նախագահի սպանության գործով ձերբակալվածների թվում կա հայիթական ծագմամբ երկու ամերիկացի՝ Ջեյմս Սոլաժն ու Ժոզեֆ Վենսանը:
«Նրանք ասացին, որ թարգմանիչներ են եղել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը», - ասել է դատավոր Կլեման Նոելը՝ անդրադառնալով ամերիկացիների ցուցմունքներին:
Միևնույն ժամանակ, ձերբակալության հրամանի մանրամասները չեն հստակեցվել:























Comments