top of page

ՄԱԿ-ը 8 մլն դոլար կհատկացնի Հայիթիում երկրաշարժից տուժածներին

Aug 16, 2021
1 min read

ՄԱԿ-ը մոտ 8 մլն դոլար կհատկացնի Հայիթիում երկրաշարժից տուժածներին օգնելու համար, ասել է հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, հաղորդում է Associated Press-ը:


«Ես 8 միլիոն դոլար եմ տրամադրում արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ Հայիթիում երեկ տեղի ունեցած երկրաշարժին մարդասիրական արձագանքին աջակցելու համար: Այս գումարն ուղղվում է աղետից տուժած մարդկանց` բժշկական օգնության, մաքուր ջրի, ժամանակավոր կացարանների և սանիտարական միջոցառումների համար»,- գրել է նա Twitter-ում:


Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան Հայիթիում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 1297 մարդ, վիրավորվել` ավելի քան 5300-ը: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page