Հայիթիում երկրաշարժից վնասը 1,12 միլիարդ դոլար է գնահատվում
Aug 25, 2021
1 min read

Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ենթակառուցվածքի վերականգնումը, նախնական գնահատումներով, կարող Է պահանջել առնվազն 1,12 միլիարդ դոլար:
Օգոստոսի 24-ին այդ մասին հաղորդել Է Haiti Libre նորությունների պորտալը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները, փոխանցում է TASS-ը:
Պորտալի տվյալներով՝ երկրի ղեկավարությունը շփումների մեջ Է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության եւ Համաշխարհային բանկի հետ: Այս պահին քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:























Comments