top of page

Որոշել են ինձ զրկել դասավանդելու հնարավորությունից․ Հայկ Մամիջանյան

Oct 1, 2021
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա և պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին երբեք չի հնչել։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page