top of page

Հայկ, մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ․ Մանսուրյանի խոսքերը՝ Հայկոյին

Sep 30, 2021
1 min read


Լրագրող Գուրգեն Ալեքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Մաեստրոների հանդիպումը


2018-ի փետրվարն էր: Մաեստրո Մանսուրյանի հետ Հայկոյի ստուդիայում էինք: Տիգրանի հետ մտածում էինք ինչքան զիլ կլինի երկու սերնդի՝ իսկական մեղեդի ստեղծողներին մեկ բեմում տեսնելը:


Հայկոն հուզված էր, մի քիչ լարված ու անսահման ոգևորված: Նստեցինք աշխատանքային համակարգչի մոտ, սկսեց Մաեստրո Մանսուրյանին ծանոթացնել իր ֆիլմերի համար գրված երաժշտությանը: Մաեստրոն շատ ուշադիր լսեց ու ասաց՝ «Հայկ, մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ»: Հայկոն իր տեսակին բնորոշ համեստությանը հավատարիմ՝ լռեց, բայց աչքերը ու դրանց վա՜ռ փայլը ամեն բան ասում էին՝ Հայկոն երջանիկ էր ու շատ:


Կյանքիս ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, երկու հզոր մաեստրո իրար կողք ու աչքիդ առաջ: Հետ տայի ժամանակը ու էլի նույն կետում վայելեի պահը, դեմքերը ու երջանկությունը: Տիկ, դու հազարավոր մարդկանցից մեկն ես, ով բոլորին երջանիկ պահեր նվիրած ընկերոջը, կարողացել ես պատասխանել նույն կերպ»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page