top of page

Հակամարտության ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել․ Փաշինյան

  • Aug 24, 2021
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ թե ինչպես է ապահովվելու Գեղարքունիքի սահմանամերձ հատվածների բնակիչների անվտանգությունը և կյանքի որակը, երբ պատերազմից հետո դեռ կան բազում ավերածություններ։


Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակամարտության ամբողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։


«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության ժամանակաշրջան հաստատելուն, հենց այդ խնդրին ենք անդրադառնում։ Մենք նույն գործընթացը պիտի իրականացնենք բոլոր բնակավայրերում»,- ասաց Փաշինյանը։


Թագուհի Թովմասյանն արձագանքեց, որ դեռ կա սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության հարց։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page