Սոթքում թշնամին կրակել է դաշտից խոտ բերող գյուղացիների ուղղությամբ․ Գեղամասարի համայնքապետ
Aug 17, 2021
1 min read

«Այս պահին կրակոցներ չկան, բայց իրավիճակը լարված է»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը` ընդգծելով, որ կրակոցները դադարել են մոտ 15 րոպե առաջ։
Հարցին՝ ի՞նչ խնդիր է ուզում լուծել թշնամին, Ավետյանը պատասխանեց․
«Ցանկանում են առաջ գալ՝ դիրքային առավելություն ստանալ, բայց այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա»։
Նա նշեց, որ թշնամին վերջին օրերին ինտենսիվ կրակում է նաև գյուղերի ուղղությամբ․
«Այսօր Սոթքի հատվածում մարդիկ դաշտից չեն կարողացել խոտը իջեցնել, քանի որ թշնամու թիրախում են հայտնվել։ Բարեբախտաբար, գյուղացիները չեն տուժել»։























Comments