122 դպրոցի տնօրենի կողմից կաշառք պահանջելու նյութն ուղարկվել է ոստիկանություն․ Հակոբ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված՝ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։
Թեմայի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետի հանձնարարությամբ նյութը և ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։
«Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը և առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու և համապատասխան ընթացք տալու համար»,-գրել է նա։























Comments