top of page

Գիշերը մի քանի ժամ թշնամին կրակել է Գեղամասարի ուղղությամբ․ համայնքի ղեկավար


Գիշերը Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


«Ադրբեջանցիները մի քանի ժամ հրաձգային զինատեսակներից կրակել են։ Կրակել են հրաձգային զինատեսակներից, ծանր տեխնիկա չի աշխատել, որքանով ես եմ տեղյակ»,- ասաց Ավետյանը։


Կրակոցները եղել են Կութի, Սոթքի ուղղություններով։


«Կրակոցները դադարել են գիշերը ժամը 3-ի սահմաններում, մոտավորապես այն ժամանակ, երբ դադարել են Երասխում։ Կարծում եմ, որ դա պատահական չէ՝ մեկը մյուսի հետ կապված է, նրանք հրահրում են»,- ասաց նա։


Ավետյանը նշեց, որ կրակոցներն անհետևանք են մնացել՝ զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին հանգիստ է։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page