top of page

Թշնամին ԱԹՍ-ներ է կիրառել Կութում․ գիշերը կրակում էին սովորականից շատ․ Հակոբ Ավետյան

Jul 24, 2021
1 min read



Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գիշերվանից սկսված կրակոցներն այս պահին դադարել են։


Ավետյանը նշեց, որ կրակոցներն այս անգամ նույնիսկ ավելի ինտենսիվ էին, քան նախկինում։


Անդրադառնալով ԱԹՍ-ներ կիրառելու մասին հարցին՝ Ավետյանը նշեց, որ ԱԹՍ-ներ միշտ էլ երևում են երկնքում, սակայն իր տեղեկություններով որևէ մեկը չի խոցվել։


Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը։


Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page