Գեղարքունիքի մարզպետն իմ քաղաքական հայացքների հետ կապված սուտ հայտարարություններ է անում․ Ավետյան
Jul 29, 2021
1 min read

«Երբ կրակում էին, ես եղել եմ Գեղարքունիքում, ու երբ կրակը դադարել է, շատ շտապ գնացել եմ Երևան»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանի հայտարարությանը, թե կրակոցների ժամանակ Ավետյանը Երևանում է եղել։ Նրա խոսքով՝ Սանսոյանը շատ լավ իմացել է, թե ինքն ինչու է գնացել Երևան։ «Ինքը միտումնավոր է նման բաներ խոսում իմ մասին, դա կապված է քաղաքական հայացքներիս հետ։ Մեր միջև լարվածությունն ինքն է ստեղծել ու դիտավորյալ նման հայտարարություններ է անում»,- շեշտեց Ավետյանը։
Մանրամասները՝ հեռախոսազանգում։























Comments