Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ շենքից և ուղևորվում է Գեղարքունիք
- Jul 28, 2021
- 1 min read

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը քիչ առաջ դուրս է եկել ԱԱԾ շենքից։ MediaHub.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այժմ ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։
«Ինձ հրավիրել էին ԱԱԾ, և ես ինքնակամ եմ այսօր առավոտյան գնացել»,- նշեց նա։
Ավետյանը չհայտնեց, թե ինչ գործի շրջանակում էին իրեն հրավիրել ԱԱԾ։
Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Հակոբ Ավետյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:


























Comments