top of page

Հոկտեմբերի 1-ն ապացուցեց, որ ՊՇՌ թեստավորման պարտադրանքը անիմաստ է. համաճարակաբան

Oct 2, 2021
1 min read

Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Մեկ օրում թեստավորման քանակը գրեթե կրկնապատկվեց, բայց հայտնաբերված դեպքերի թիվը չփոխվեց։ Սա վերջին երեք օրերի թեստավորման և հայտնաբերված դեպքերի թիվը՝

11,385 թեստավորում – 934 դեպք

7,472 թեստավորում – 1022 դեպք

6,402 թեստավորում – 896 դեպք

Եվ մի հարց էլ։ Փաստորեն մենք Հայաստանում ունենք հնարավորություն օրեկան 11,000-12,000 թեստ դնել, բայց դա երբեք չի իրականացվել համաճարակը կառավարելու, դեպքերի կտրուկ աճը կանխելու, կոնտակտավորներին վերահսկելու, վաղ հայտնաբերումը բարելավելու և արդյունքում՝ մահերը կանխելու համար։ Բայց որպես պատժամիջոց, որպես գերշահույթ ստանալու աղբյուր հեշտությամբ կիրառվեց։

Ամոթ է․․․»,-գրել է համաճարակաբանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page