top of page

Համաներում կհայտարարվի․ «Ժողովուրդ»

Oct 26, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Այս օրերին ակտիվ խոսակցություններ են տարածված ՔԿՀ-ներում այն մասին, որ արդարադատության նորանշանակ նախարարը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբին համաներում կհայտարարի: Ի դեպ, ըստ լուրերի, այս համաներումը կապ չունի զինվորականների համաներման հետ:

Օրաթերթը դիմել է Արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։


Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը եւ ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»:


Թեև վիճակագրություն չի նշվում, ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page