top of page

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին. WSJ

May 20, 2021
1 min read

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայլի իշխանությունների միջեւ հրադադարի ռեժիմը կարող Է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին: Մայիսի 19-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով ամերիկյան եւ օտարերկրյա աղբյուրներ:


Նրանց տվյալներով՝ Եգիպտոսի իշխանություններն առաջընացի են հասել ՀԱՄԱՍ-ի հետ կայցած բանակցություններում: Միեւնույն ժամանակ հրատարակության աղբյուրները նշում են, որ Իսրայելի զինվորական ղեկավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներւմ խոստովանել են, որ հրեական պետության իշխանությունները «մոտենում են իրենց նպատակներին հասնելուն»: The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում նույնես այն կարիքին են, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի ընթացիկ շաբաթում:


Ավելի վաղ ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի գործադիր քարտուղար Ջիբրիլ Ռաջուբը հայտնել Է, որ ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի իշխանությունների միջեւ հրադադարի շուրջը համաձայնություն կարող Է ձեռք բերվել 24 ժամվա ընթացքում: Իր հերթին Axios պորտալը, վկայակոչեալով աղբյուրներ Իսրայելի կառավարությունում, հայտնել Է, որ պաղեստինցի արմատականների դեմ ռազմական գործուղության ավարտման համար Իսրայելին կպահանջվի եւս մի քանի օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page