top of page

Համայնքի ղեկավարին կից թող գործի հեղինակավոր մարդկանցից կազմված մարմին. ՔՊ-ական պատգամավոր

  • Sep 24, 2021
  • 1 min read


Համայնքների համախմբման արդյունքում համախմբվում են նաև ռեսուրսները։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ մենք ունենք համայնքային ավագանի։


«Բայց պետք է համայնքի ղեկավարին կից գործի կոլեգիալ մարմին, որը բաղկացած կլինի հեղինակավոր մարդկանցից՝ դպրոցի տնօրեն, մանկապարտեզի վարիչ»,- ասաց նա։


Ըստ պատգամավորի՝ դա պետք է, որ համայնքի ղեկավարի գործողությունը հավասարակշռվի։


Վիգեն Խաչատրյանը նշեց, որ այդ մարմինը պետք է կարողանա պահանջել նաև համայնքի ղեկավարի հրաժարականը, եթե դժգոհ լինի նրա աշխատանքից։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page