ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին որոշումը
Sep 24, 2021
1 min read

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստին ընդունեց ՀՀ վարչատարածքային բաժանման և տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։
Որոշումն ընդունվեց 59 կողմ, 0 ձեռնպահ ու 0 դեմ ձայներով։
ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու որոշումը նույնպես միաձայն ընդունվեց՝ 59 կողմ ու 0 դեմ ու ձեռնպահ ձայներով։
Ավելի վաղ, ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները բոյկոտել էին նիստը և լքել դահլիճը։























Comments