Ինչո՞ւ է Համազասպ Դանիելյանը վայր դրել մանդատը
Jun 10, 2021
1 min read

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել մանդատը, բայց դուրս չի եկել խմբակցությունից։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորը վայր դրել մանդատը, Դանիելյանը չպատասխանեց։
«Մանդատս վայր եմ դրել, բայց խմբակցությունից դուրս չեմ եկել»,- ասաց նա։
Մեր հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորը վայր դրել մանդատը, կամ ինչպե՞ս կարող է դուրս չգալ խմբակցությունից, եթե վայր է դնում մանդատը, Դանիելյանը չպատասխանեց։
Եթե մանդատից հրաժարվելու մասին հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։























Comments