top of page

Տեսուչը համազգեստ կկրի ու կկանգնեցնի մեքենա. նոր լիազորություն․ «Ժողովուրդ»

Oct 19, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․


«Հաջորդ տարվա հունվարի 1-ից Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչը պետք է համազգեստ կրի, ծառայողական ռազմամթերք եւ ձեռնաշղթաներ ունենա: Նա նաեւ իրավունք կունենա ավտոմեքենա կանգնեցնել:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանումը: Ավելին՝ այդ ստուգումներն իրականացվելու են առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման:


Ասել է թե՝ տեսչական մարմինը կօժտվի համապատասխան գործիքակազմով, որով պատշաճ վերահսկողություն կիրականցվի նաեւ այն կարգավորումների նկատմամբ, որոնք ներկայիս գործիքակազմով հնարավոր չէ ստուգել: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ուժը կորցրած կճանաչվի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի մասին» օրենքը:Հուսանք՝ տեսչական մարմնի տեսուչները կստուգեն նաեւ տաքսիների ոլորտը, որովհետեւ այստեղ տարիներ շարունակ «բեդպրիդել» է: Տպավորություն է՝ մի կողմից ստուգողներն ու տեսուչները շատանում են, մյուս կողմից՝ անօրինականությունը խորանում է»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page