top of page

Համոզված եմ՝ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը․ Բեգլարյանն ԱՄՆ-ում հանդիպել է բուժվող զինվորին

Nov 5, 2021
1 min read


Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպեցի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում:

Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին: Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:

Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել...»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page