top of page

Հանրային սննդի կետերում հայտնաբերվել են խախտումներ

  • Dec 22, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում (Երևանում` 15, Արարատ՝ 8, Վայոց Ձոր՝ 4, Գեղարունիք՝ 3): Այդ մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:


Սննդի շղթայի 2 կազմակերպությունում` Երևանում և Արարատում, հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ:


Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:


Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page