top of page

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Aug 19, 2021
1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):


Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ․ հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:


Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելայի» գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page