Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվականը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել
- Jun 4, 2021
- 1 min read

Մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը: Որոշումը հունիսի 4-ին հրապարակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հանրային մուլտիպլեքսով մայրաքաղաքում հեռարձակվելու իրավունք ստանալու համար հանձնաժողով էին դիմել նաև Հայկական 2-րդ հեռուստաալիքը և «Փաստինֆոն»:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ Հանրային հեռուստաընկերության 24-ժամյա հեռուստաալիքը ստացել է 646 միավոր, Հայկական 2-րդ հեռուստաալիքը՝ 635, իսկ «Փաստինֆոն»՝ 595:


























Comments