Search
Սեպտեմբերի 9-ին կկայանան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունները
- Aug 31, 2021
- 1 min read

2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝
2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը
Ընտրություններ
Ընթացիկ հարցեր:
ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը:
Comments