top of page

ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

Aug 21, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի (խմբ.- օգոստոսի 23-ին) մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page