top of page

ՀԱՊԿ-ը հայտարարել է Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին լարված իրավիճակի մասին

Sep 7, 2021
1 min read

ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին թալիբների իշխանության գալուց հետո լարված իրավիճակ է ստեղծվել։ Այդ մասին նա տեղեկացրել է Ղրղզստանում ՀԱՊԿ Արագ ծավալման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունների բացման արարողության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։


«Առավել անբարենպաստ է իրավիճակը Կենտրոնական Ասիայում՝ Տաջիկստանին սահմանակից Աֆղանստանում թալիբների՝ իշխանությունը զավթելու ֆոնին։ Տարածաշրջանում պահպանվում է նաև միջազգային ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության ակտիվությունը»,- ասել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page