top of page

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների ցանկացած զարգացման. Միացյալ շտաբի պետ

Sep 9, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:


«ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման: Դա հաշվի առնելով էլ անցկացվում են այս զորավարժությունները»- ասել է Սիդորովը, որը վերջերս այցելել էր տաջիկ-աֆղանական սահման:


Գեներալ-գնդապետն այդ հայտարարությամբ հանդես է եկել Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունների ավարտին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page