ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել
Sep 16, 2021
1 min read

ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:
Նիստում նաև որոշվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները երկարաձգել երեք տարով: Բացի այդ, կազմակերպության անդամներն Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են հարավային սահմանները պաշտպանելու քայլեր ձեռնարկել :























Comments