ՀԱՊԿ-ում կենսաբանական անվտանգության հարցերով զբաղվող խորհուրդ կստեղծվի
Sep 15, 2021
1 min read

Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած նիստում որոշում են ընդունել կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի ստեղծել: Այդ մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծվող համակարգող խորհուրդը զբաղվելու է ՀԱՊԿ անդամ երկրներում կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակմամբ, տվյալ ոլորտում համակարգված գործունեություն ծավալելուն ուղղված քայլերի զարգացմամբ:























Comments