top of page

Զասը և ՄԱԿ ղեկավարի տեղակալը քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման մեխանիզմները

Jun 23, 2021
1 min read

ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի հիմնական միջազգային գործընկերն է: Այս մասին Մոսկվայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցության հարցերով տեղակալ, ՄԱԿ խաղաղության աջակցության գործողությունների վարչության պետ Ժան Պիեռ Լակրուայի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


«Դա որոշվում է ինչպես համաշխարհային կազմակերպության հազվագյուտ դիրքի, այնպես էլ ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի հիմնական սկզբունքների ու նպատակների համընկնումով, ներառյալ՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը և արդյունավետ հավաքական միջոցների ձեռնարկումը՝ խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու համար»,- ասել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խաղախության աջակցության գործողություններ անցկացնելու դեպքում փոխգործակցությունը համարվում է երկարաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ի հետ համագործակցության կարեւորագույն գործնական ուղղություններից մեկը:


Ստանիսլավ Զասը և Ժան Պիեռ Լակրուան գնահատականներ են փոխանակել ՄԱԿ-ի պահանջներին և ստանդարտներին ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ պրակտիկայի համապատասխանության վերաբերյալ, ներառյալ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավման մեխանիզմի ստեղծումը: Ժան Պիեռ Լակրուայի ուշադրությունը հրավիրվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնագիտական, տեխնիկական և անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակի, դրանց կառուցվածքի, կազմի և պատրաստվածության կատարելագործման անընդհատ գործընթացի վրա:


Կողմերը երկկողմ գործնական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա արդյունավետ շփումների պատրաստակամություն են հայտնել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page