top of page

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հուլիսի 1-ին

May 17, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:


«Հասկանալի է, որ համաճարակն իր հետքն է թողնում: Հիմա այն աստիճանաբար նահանջում է: Ուստի, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին», - ասել է Վոլոդինը:


Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:


«Միջխորհրդարանական շփումների շրջանակում մեր հարաբերությունները զարգանում են»,-ասել է Վոլոդինը:


Նա նշել է, որ ՌԴ նախագահը շատ բան է արել՝ ԼՂ հակամարտությունը կանգնեցնելու համար:


Միրզոյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունեն՝ հիմնված դարավոր պատմության վրա: «Սրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Համոզված եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով էլ ավելի կզարգանան ու կամրապնդվեն», - շեշտել է Միրզոյանը:


ՀԱՊԿ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:


ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի գործունեությունը, կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից: Ներկայումս ՀԱՊԿ ԽՎ-ն նախագահում է Պետդումայի խոսնակը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page