top of page

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ձեռնարկում. ՀԱՊԿ

May 26, 2021
1 min read

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով:


«Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- ասել է Սեմերիկովը՝ ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում:


Վերջինս հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page