ՀԱՊԿ և ՇՀԿ գագաթնաժողովները կուղղվեն անվտանգության հարցերի քննարկմանը. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդները սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովների ժամանակ կքննարկեն անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում իրադարձությունների զարգացումը:
Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կենտրոնական Ասիայի մեր դաշնակիցների անվտանգությունից են կախված այն ռիսկերը, որոնք կարող են ստեղծվել արդեն ՌԴ տարածքում: Վաղը կայանալիք ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ և ՇՀԿ դեմառդեմ գագաթնաժողովներն, իհարկե, հիմնականում նվիրված կլինեն մասնակից երկրների անվտանգության ապահովմանը Աֆղանստանում և դրա շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում», -ասել է նա:
ՀԱՊԿ երկրների առաջնորդները օգոստոսի 23-ին կանցկացնեն տեսակոնֆերանս: ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 16-17-ին Դուշամբեում:























Comments