Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են. Ստանիսլավ Զաս

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում (ԱՈՀՀ):
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից եռակողմ հայտարարության ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո վեց ամսվա ընթացքում իրավիճակի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են արձանագրվել:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորումը վերսկսելու համար միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: «Դաշտում» իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Գլխավորն այն է, որ արդեն չեն կրակում»:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Մենք ողջունում ենք պետական սահմանը խաղաղ ճանապարհով անցնելու խնդիրները լուծելու կողմերի մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միևնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են»,- ասել է նա:























Comments