top of page

Եթե Հայաստանում իշխանության փոփոխություն չլինի, ապա Փաշինյանը Պուտինին Երևանում չի դիմավորի․Ղազարյան

Sep 23, 2021
1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀԱՊԿ-ում գործող ավանդույթի համաձայն, ռոտացիոն կարգով այդ կազմակերպության նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։


Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը պետք է լինի Երևանում։


Եթե մինչ այդ պահը Հայաստանում իշխանության փոփոխություն չլինի, ապա, հաշվի առնելով պատմական նախադեպերը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի Երևանում չի դիմավորի, այլ դա կանեն արարողակարգի աշխատակիցները, ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդի նիստերին չեն մասնակցի՝ ավտոմեքենաների անսարքության պատճառով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի առջև սխալմամբ կտեղադրվի Ադրբեջանի դրոշը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page