Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը այս պահին հարաբերական կայուն է

«Արցախպրես»-ին ՊԲ-ից հայտնում են, որ այս պահին շփման գծի ողջ երկայնքով հարաբերական կայուն է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: Ինչպես «Արցախպրես»-ին հայտնեցին ՊԲ-ից,այս պահին շփման գծի ողջ երկայնքով հարաբերական կայուն է:























Comments