top of page

Հարավային Կորեայում թայֆունի հետևանքով ավելի քան 10 հազար մարդ լքել են իրենց տները

Aug 24, 2021
1 min read

«Օմայս» թայֆունը երկուշաբթի անցել է Հարավային Կորեայի վրայով և առաջացրել ջրհեղեղներ և սողանքների սպառնալիք, որի արդյունքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանություններին:


Ջրհեղեղներ են տեղի ունեցել Ուլսան, Տոնգյոն, Սաչոն, Բուսան քաղաքներում: Ուլսանում և Բուսանում 217 տուն ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրականության: Երկուշաբթի երեկոյան սողանքային վտանգավոր շրջանների ավելի քան 10.000 բնակիչներ լքել էին իրենց տները:


Հորդառատ անձրևների հետևանքով արգելափակվել են Ջեոլանամ-դո և Գյոնսանգնամ-դո նահանգների մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ և Գվանջու-Միլյանգ քաղաքների միջև ընկած երկաթուղին: Չեղարկվել է 86 թռիչք և 70 լաստանավ, իսկ 18 ազգային պարկերում՝ 450 ուղևորատար ուղիներ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page