Ո՞վ կհաղթի ԱԺ արտահերթ ընտրություններում․ սոցհարցում

Ռուսական Интеракциа կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքում պարզ է դարձել, թե ում է վստահելու իր քվեն Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը։
Հարցման մասնակիցների 54,2 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 47.6 տոկոսը՝ արական։
Կազմակերպության հարցման արդյունքում մասնակիցների 44,3 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ իշխանության վերջին մեկ տարվա գործունեությունը, 24,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 19,7 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 11,9 տոկոսը՝ դրական։
Ի՞նչ հիմնահարցեր են ծառացած երկրի առաջ․ հարցվողների մեծ մասը պատասխանել է՝ անվտանգային, երկրի ներսում կարգուկանոն, տնտեսական խնդիրներ, գերիների վերադարձ և աշխատատեղեր։ Երկրի անվտանգության խնդիրն անհանգստացրել է հարցվողների 41,6 տոկոսին, կարգուկանոնը՝ 21, 1 տոկոսին, տնտեսական խնդիրները՝ 15,4, իսկ գերիների վերադարձը՝ 11,9 տոկոսին։
Հանրապետությունում հարցվողների 21,9 տոկոսն արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր քվեն տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 20,8 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 12,2 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»- ին, 5,1 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3,1 տոկոսը՝ «Լուսավոր Հայսաստան» կուսակցությանը։ Մասնավորապես Երևանում հարցվողների 17, 4 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 24,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 14, 3 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, 3,4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսկացությանը։























Comments